Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի ոստիկանները բացահայտեցին հունվարի 1-ին կատարված դանակահարությունը

Պաշտոնական
danak

Հունվարի 1-ին, ժամը 21.50-ին ոստիկանության Սեվանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Նորիկ Ա.-ն: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժշկը տեղեկացրել է, որ տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:  Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևանի Նալբանդյան 42 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 18-ամյա Արսեն Ա.-ն դանակով հարվածել է Նորիկ Ա.-ի որովայնին: Արսեն Ա.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: