A
A
Արմենակ Մնջոյանի բուժօգնությանն առնչվող հարցերը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո են (տեսանյութ)
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի, նրա բուժօգնությանն առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտյան քննարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և բժիշկների հետ։ Պաշտպանի աշխատակազմը ուշադրության ներքո կպահի ինչպես այս, այնպես էլ նրա մյուս իրավունքների հետ կապված հարցերը։ Հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը և նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: