Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

22 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու,  կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել  Երևան քաղաքի 22 ամյա երիտասարդի:  Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն Երևան քաղաքի 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր մտադրությունը իրագործելու համար 2018 թվականի սեպտեմբերի 30-ին հետապնդել է Երևան քաղաքի բնակչուհուն և նրանից հափշտակել վերջինիս պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:         Բացի այդ՝ 22 ամյա երիտասարդը քաղջատեղյակ լինելով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է կատարել գումարի հափշտակություն: Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին դուրս է եկել տանից և գնացել սուպարմարկետի տարածք, սպասել այնքան մինչև այնտեղից դուրս կգար սուպերմակետում որպես մենեջեր աշխատող՝ Երևան քաղաքի 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49 ամյա տղամարդը փակել է սուպարմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրի մասին, շրջանցել  է նրան և հասնելով նրանց շենքի մուտք դարանակալել է  առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:        Երբ 49 ամյա տղամարդը մտել է իր բնակության վայրը հանդիսացող շենքի մուտք և բարձրացել  աստիճաններով, 22 ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով նրա մոտ առկա իրերը  դիմել  է փախուստի:       Այնուհետև իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով  գնացել է 49 ամյա տղամարդու աշխատավայր, փորձել բացել սուպերմակետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել սուպերմարկետի ետնամասի մուտքի դուռ հանդիսացող մետաղական շերտավարագուրը՝ դիմել է փախուստի:        Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:      Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին