Ո՞ր քաղաքական ուժին կվստահեիք Դուք. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)
«Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջով ԱԺ մեկ փոխնախագահի պաշտոն տրվում է խորհրդարանական ընդդիմությանը։ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ այդ պաշտոնումառաջադրում է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ ԲՀԿ-ն առայժմ թեկնածու չի առաջադրել՝ պնդելով, որ պարտադիր առաջադրելու է։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ պետք է սկզբունք որդեգրվի, որ ընդդիմության համար նախպատեսված այդ պաշտոնը տրվի առավելշատ ձայներ ստացած կուսակցությանը։ Տվյալ դեպքում՝ ոչ իշխանական ուժերից ավելի շատ ձայն ստացել է ԲՀԿ-ն։ Ի դեպ,ըստ Դոնթի բանաձևի հստակ սահմանված է, թե որ խմբակցությունը քանի մշտական հանձնաժողովի նախագահի տեղ է ստանալու։ Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կունենա 2 հանձնաժողովի նախագահի, ԼՀԿ-ն՝ մեկ հանձնաժողովի նախագահի տեղ։ Թե որ քաղաքական ուժին բաժին կհասնի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը, հայտնի կդառնա հունվարի 14-ին՝ նորընտիր ԱԺ առաջին նիստի օրը։ Իսկ մինչ այդ՝ հետաքրքիր է՝ դուք ո՞ր քաղաքական ուժին կվստահեք այդ պաշտոնը։ Առաջարկում ենք մասնակցել հարցմանը։