Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների օրգանների վաճառք՝ ըստ «օդում կախված» լուրերի. փոխվարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat-mirzoyan

«Մենք պետք է լրջորեն անդրադառնանք և հասկականք՝ ինչ է կատարվում: Համենայդեպս բոլորն էլ գիտեն, որ այդպիսի խնդիրներ կան: Պետք է ստուգել. ես հիմա չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»,- անդրադառնալով որդեգրման ընթացքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս խնդրով փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ գուրծ ունեն չափազանց նրբազգաց ու զգայուն թեմայի հետ: «Ես էլ չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այնուամենայնիվ ես այստեղ նույնիսկ կկիրառեի ավելի խիստ բառ, քան կոռուպցիան է: Մենք էստեղ գործ ունենք մաֆիայի հետ, պարո՛ն վարչապետ»: Միրզոյանի համոզմամբ՝ բացի գումարների հնարավոր կոռուպցիայից որդեգրման պրոցեսում ծննդատնից մինչև այլ հիմնարկներ միայն այսբերգի գագաթն է: «Շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես՝ երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ և արտասահման որգեգրվող: Մենք, նաև Արդարադատության նախարարի հետ ենք խոսել: Նաև այց է կատարվել ստուգելու փաստաթղթային առումով մինչ և այս պահը եկածը իսկապես բավարար է, գոհացուցիչ է, որ ոչ մի վատ դեպք չի բացահայտվել»,- նշում է Միրզոյանը։ Սակայն փոխվարչապետը շարունակաբար կասկածներ ունի, որ հատկապես երեք ուղղությամբ են որդեգրվում արտասահման, և այդ երկրները բավականին հայտնի են այդ առումով: «Երբեմն կեղծ կամ ոչ կեղծ որդեգրում են տարբեր երկրներից  երեխաներ, որոնք չունեն ծնողներ, և հետագայում այդ երեխաները կարող է զրկվեն իրենց մի երիկամից և այլն: Այսպիսի բաներ կան, և մենք միակ երկիրը չենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս կասկածները «օդում կախված» լուրերի հիման վրա են:  Ի պատասխան այս կասկածների՝ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը նշեց, որ մատնանշած դեպքերի վերաբերյալ որևէ ինֆորմացիա չեն ստացել, և այդ գործընթացը մշտապես գտնվում է իրենց վերահսկողության ներքո: «ՀՀ-ից երեխա որդեգրեն և օրգաններ վաճառեն. նման բան տեղի չի ունեցել: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո և մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»,- եզրափակեց Վանեցյանը: