Իշխանությունները ե՛ւ ֆինանսական, ե՛ւ լրատվական ռեսուրսների չեն տիրապետում.Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Մեզ ընդդիմադիր ուժերի ձեռքում գտնվող լրատվամիջոցների մեծ մասը գտնվում են նախորդ իշխանության ներկայացուցիչների ձեռքին». Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետև, ըստ էության, իշխանությունները եւ ֆինանսական, եւ լրատվական ռեսուրսների չեն տիրապետում։ «Լրատվական դաշտում տեղի է ունենում հետևյալ պրոցեսը, որ նախկին իշխանության ներկայացուցիչները տանում են հետևյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել՝ ասել, որ տարբերություն չկա, ահա, այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսին Հանրապետականն էր, և բերվում են արհերքելի փաստեր, ինչո՞ւ անհերքելի, որովհետև, օրինակ, ասում են՝«հանրապետականներն ունեին մի քիթ, երկու ականջ, մեկ բերան, երկու ձեռք, այս իշխանությունը՝ նույնպես», «նախորդ վարչապետն էլ երկու աչք ուներ, երկու ականջ, մի քիթ, մի բերան, հիմա տեսեք, որ էս վարչապետն էլ ունի, նույնն է, ոչ մի տարբերություն»։ Ես պատկերավոր եմ ասում, բայց էությունը նույնն է։ Դա արվում է նրա համար, որ իբր էն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխվել երկրում և այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի և իմ քաղաքական թիմի դեմ տարվող քարոզարշավը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։