Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախ արդյունքներից, վերաբերվելու եմ ամենայն հարգանքով, ոչ մի րոպե չկասկածեք. Թանդիլյան

Քաղաքականություն
mane-T

Աժ պատգամավոր Մանե Թանդիլյանը հավաստիացնում է՝ ով էլ ընտրվի ԱԺ փոխնախագահ, ինքն ուրախությամբ կշնորհավորի: «Ընտրության մրցակցության մեջ է երկրի առաջընթացը և զարգացումը, և ես ուրախ եմ, որ իմ թեկնածությամբ այդպիսի մրցակցության հնարավորություն եմ ստեղծել»,- ԱԺ-ում այսօրվա քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, ձեզ ընտրել է մեր երկրի 70 տոկոս բնակչությունից ավելին, եւ այդ մեկ օրը ձեզ տրվել է հնարավորություն ներկայացնել քաղաքացիների ձայնն Ազգային ժողովում, իսկ քաղաքացիների  8 տոկոսն ընտրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ դուք չգիտեք, թե  մնացած 14 տոկոսն ում կընտրեր երկու ընդդիմադիր թեկնածուների միջեւ: Հետեւաբար, ձեր ընտրությունը կայացնել ձեզ տրված քաղաքացիների համար, եւ ոչ թե այն մարդկանց համար, որոնք ակնհայտ է, թե ում են տվել իրենց ընտրությունը։ Ձեր ընտրությունը փաթեթավորեք, որպես ձեր կատարած ընտրություն, որին անկախ  արդյունքներից վերաբերվելու եմ ամենայն հարգանքով, եւ ոչ մի րոպե չկասկածեք, ընտրության արդյունքներից հետո շնորհավորելու եմ ընտրված թեկնածուին»,- հայտարարեց Թանդիլյանը: