Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է ՀՀ նախագահի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Պաշտոնական
AME

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։ Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։ Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին։  Նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում և նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։