A
A
Վահան Շիրխանյանը կազմակերպություն է ստեղծել (տեսանյութ)
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Սպաների Համահայկական Միությունը», որի անդամները լինելու են թոշակի անցած սպաները։ Ըստ Շիրխանյանի՝ Հայաստանում նման սպաների թիվը անցնում է 20 000-ը։ «Սպաների միության ստեղծման անհրաժեշտությունը թելադրված է և՛ Հայաստանի ներկա վիճակով, և՛ սպաների իրավիճակով, որոնք ծառայությունից անցնում են պահեստազոր, և բոլոր խնդիրների առաջ մնում են միայնակ»։ Ըստ Շիրխանյանի՝ Սպաները բազմաթիվ առաջարկներ ունեն, որոնք արժանի են լրջագույն ուսումնասիրության ու կիրառման։ Այդ առաջարկներով է զբաղվելու միությունը։ Վահան Շիրխանյանը հավելեց, որ պատրաստվում են ծրագիրը ներկայացնել թե՛ կառավարությանը, թե՛ Պաշտպանության նախարարությանը, համատեղ քննարկման համար։