Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը գործակցում են. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
50502924_305481156770284_8656237174674423808_n

«Իհարկե, ես զուգահեռ զբաղվում եմ նաև քաղաքականությամբ, ղեկավարում եմ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, իսկ փաստաբանական գործունեությունը դեռ մասնագիտական գործունեությունն է, որը կարողանում եմ ծավալել, քանի որ այլևս պետական պաշտոնյա չեմ»,- ասում է «Սասնա Ծռերից» Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: «Սասնա ծռեր» կուսակցության հետ համագործակցությանը, ըստ Փոստանջյանի, հնարավոր է միայն սկզբունքների, գաղափարների, ծրագրերի համընկման պարագայում: Բայց ներկայումս համագործակցություն հարց դեռևս դրված չէ: Այն հարցին, թե ինչու է շարունակ պնդում, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը համագործակցում են, ի պատասախան ասաց, որ այդ կապը հաստատել է Սերժ Սարգսյանը. «Սերժ Սարգսյանը, երբ հայտնում էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»: Տիկին Փոստանջյանը հավելեց նաև, որ այդ կապի վկայությունն է նաև Փաշինյանի և Սարգսյանի 6-ամսյա համատեղ «մի տանիքի տակ» ապրելը, Սերժ Սարգսյանի նկատմամբ որևիցե քրեական հետապնդում չլինելը: «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի կալանավորումը բեմադրություն է համարում, որը քաղաքական նպատակ է հետապնդում: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը  հայտարարել էր, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ քաղակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ տարածված երկու ձայնագրությունները բավարար են, որ ցանկացած իրավաբանական հեղինակավոր կառույց Քոչարյանին ճանաչի քաղբանտարկյալ: Այս կապակցությամբ Փոստանջյանն ասաց, որ ԵԽԽՎ վեհաժողովում կան մշակված ստանդարտներ, և դիտարկելով տարածված գաղտնալսումները, իրավական ընթացակարգերը՝ կարելի է այդպիսի եզրակացություն անել:    Խոսելով Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» և Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը»  ֆիլմերի մասին՝ Փոստանջյանը նշեց, որ  ցանկալի է, որ Հանրային հեռուստաընկերությունն հնարավորություն ընձեռի բոլոր կողմերին հրապարակել իրենց կարծիքները: Ըստ Փոստանջյանի՝ ինչ-որ չափով ստվերված էր Սերժ Սարգսյանի գործունեությունը այս երկու կողմերի ֆիլմերի մեջ: «Իսկ որպեսզի դիտորդը եզրահանգում անի, իհարկե, պետք է ունենա երկու կողմի կարծիքները: Դրական եմ համարում, որ երկու կողմերը հնարավորություն ունենան արտահայտվելու: Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ սա մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ֆիլմն էր երեկ հրապարակվածը, իսկ մյուս հեռուստաընկերությամբ արդեն կարելի է ասել մյուս կողմի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ֆիլմն էր. էսպես եմ ես կարող գնահատել»,- եզրափակեց նա: