Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախը ՀՀ մարզի վերածելը օրակարգային հարց. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
50330835_2427833860622020_855907112880963584_n

«Չկա ընդդիմություն, որովհետև մի ուժը բացահայտ օլիգարխիկ մնացորդ է, մյուս ուժը հասկանալի է՝ ինչ շրջանակների է սպասարկում. դրանք պատեհապաշտ, կոմֆորմիստ ուժեր են» ,- ասում է «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ավետիսյանը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասին: Ըստ Ավետիսյանի՝ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որը ենթադրում է նաև քաղաքական դաշտի արմատական թարմացում: Բոլոր այն ուժերը և գործիչները, որ առևտրի մեջ են եղել նախկին ռեժիմների հետ, պետք է իրավական, քաղաքական, բարոյական առումներով վերատեսության ենթարկվեն: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև  հանդիպմանը՝  քաղգործիչն ասաց, որ հանդիպման բովանդակության բացակայության պատճառով հնարավոր չէ որևէ դատողություն անել, և հորդորեց գաղտնազերծել բանակցությունների բովանդակությունը: Ավետիսյանն Արցախի հարցում Մադրիդյան սկզբունքները կործանար է համարում հայկական պետականության համար և համոզված է, որ պետք է գնալ հայրենիքի վերատիրացման ճանապարհով. «Որի մի մասը Արցախն է, և դե յուրե Հայաստանի մարզի վերածումը մեր ամբողջ ազգի, ամբողջ հայության թիվ մեկ օրակարգային հարցն է»: Ավետիսյանն ասաց, որ ՀՅԴ-ի և «Սասնա Ծռերի» համեմատումը տեղին չէ: Երրորդ Հանրապետության շրջանում ոչ մի քաղաքական ուժ ազգային ձև չի արտահայտել և ազգային նպատակներ չի նախանշել, բացի «Սասնա Ծռեր»-ից: «Սկսած առնվազն «Սարդարապատ» շարժումից, որը հետո դարձավ Նախախորհրդարան, հետո Հիմնադիր խորհրդարան, հիմա արդեն «Սասնա Ծռեր» կուսակցություն»,- եզրափակեց քաղգործիչը: