A
A
Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած վերջին հեռախոսազրույցին: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է նրա (Փաշինյանի) ջանքերին Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու հարցում»: