A
A
Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
«Աթենքում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների բազմության նկատմամբ,-գրում է Euronews-ը,- ովքեր բողոքի ալիք էին բարձրացրել Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիայի անվանափոխության համար»: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Հունաստանի հյուսիսային քաղաք Սալոնիկում։ Հինգշաբթի օրը Հունաստանի խորհրդարանը հետաձգել է ՄԱԿ-ի միջնորդությամբ Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիայի անվանափոխության հարցը։ Նախատեսվում էր այն անվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Ցուցարարները Մակեդոնիան համարում են հունական մարզ և դեմ են այլ պետության անվան մեջ «Մակեդոնիա» եզրի օգտագործումը։