Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են «հայկական կողմի խնդրանքով» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-medvedev

ՌԴ կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Վարչապետները քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության կարևորագույն հարցերին և այլ ոլորտներում գործակցության հարցեր։ Ավելի ուշ հետևյալ հաղորդագրությունը տարածեց նաև ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին:   Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա:   Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների: