Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանի ուղերձը

Քաղաքականություն
armen-sargsyan-1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:  Այս  մասին հայտնում է ՀՀ  նախագահի մամլո ծառայությունը։