A
A
Պատգամավորը զսպվածության կոչ է անում (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Ֆեկսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայում ծավալվող իրադարձություններին։ «Սիրելի հայրենակիցներ, ավելի քան քսան օր է, հետևում ենք Կարագանդայում ծավալվող իրադարձություններին, որում մեղադրյալի կարգավիճակում Հայաստանի քաղաքացիներ են ներգրավված։ Այսօր տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը՝ բացահայտելով նաև թաքցված դանակի տեղը։ Քանի որ վեճը և ծեծկռտուքը որևէ կապ չունեն ազգամիջյան խնդիրների հետ, խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորել և հարցը չտանել այլ հարթություն, ինչը հիմա ձեռնտու է այս կենցաղային վեճը ազգամիջյան բախումների վերածելու հրահրողներին»,- գրել է պատգամավորը։