Հանրապետական մտածողություն չէ, թյուրիմացություն է. պարզաբանում
Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը պարազաբանում է տարածել։ «Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։ Նաեւ տեղեկացնում եմ, որ քաղաքապետը նշված քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ, նմանատիպ խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը երեկ պարզաբանում էր պահանջել։ «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա: Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության: Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են.... Կարծես թե հավասարության նշանը դրվել է Իմ քայլի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են Իմ քայլ և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ Լույս խմբակցությանը ոչինչ չի ասվել... Պահանջում եմ պարզաբանում»,- գրել էր նա։