Մոնթեին ու Վազգենին կուզենամ նմանվել. «Հայ ասպետ»-ի սան (տեսանյութ)
Եռաբլուր էին այցելել նաև «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի սաները։ 13 -ամյա Էդմոնդ Ասատրյանի համար Մոնթեն լավագույն ռազմական գործիչներից մեկն է։ «Կցանկանամ, որ մեծանամ պիտանի մարդ դառնամ Հայաստանի համար ու կարողանամ ճիշտ գործեր անել»։ Նարեկ Արշակյանն էլ կարծում է, որ բանակը երկրի հիմքն է։ Թեև ընտրած մասնագիտությունը կապ չունի զինվորական կյանքի հետ, բայց շեշտում է, որ անպայման ծառայելու է։ Դիտարկմանը, թե ո՞ւմ կցանկանար նմանվել հայ ռազմական գործիչներից՝ Նարեկը պատասխանեց. «Մոնթեին ու Վազգենին, իրենք մեր ազգին շատ բան են տվել։ Բացի տղաներից, այօրվա համար շատ ուրախ ու հպարտ են նաև աղջիկները։ Ժաննա Չախալյանը, որը նույնպես «Հայ ասպետ»-ի սան է, կարևորում է, որ Հայաստանը միշտ ունեցել է մարտական ոգի։ «Շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի տղաներ, որոնք պատրաստ են կռվել, չնայած բոլոր այն դժվարություններին, որոնք կանգնած են մեր բանակի առաջ։ Ուզում եմ, որ մեր բանակը ավելի հզորանա»։ 14- ամյա Ժաննայի համար լավագույն հայ ռազմական գործիչը Գարեգին Նժդեհն է։