Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործնական հարցերով դիմեք գործադիրին».  Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
naxagah

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրման միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապագայում հայկական բանակը  բանակը կարիք է ունենալու ավելի թանկ տեխնոլոգիաների, որոնց մի մասը ստեղծելու հնարավորություն ունենք: «Հենց այսօրվանից պետք է պատրաստվել»,- ասում է նախագահը: Ըստ նրա՝ Հայաստանը մեծ ներուժ ունի սեփական ռազմական տեխնիկա արտադրելու, իսկ հետագայում արտահանելու համար. «Պետք է դրսի լավագույն փորձը բերենք այստեղ և աշխատենք»: Լրագրողները հետաքրքրվում են՝ գերտերությունները չե՞ն խոչընդոտի Հայաստանին այդ հարցում. «Ինչու՞ է ձեզ թվում, որ թույլ չեն տա, նույնիսկ կգնեն, ասեմ, որ կոնսպիրալոգիական ցանկացած թեորիա երբեք ճիշտ չի լինում»: Հարց է հնչում՝ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ դրա համար. «Գործնական հարցերով դիմեք գործադիրին»- նշում է Արմեն Սարգսյանը:   Մանրամասները՝ տեսանյութում