A
A
ԵՄ-ն ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն
Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ակնկալում է մանրամասն և պատշաճ հետաքննություն՝ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ec.europa.eu-ն: Մայա Կոսյանչիչը ասել է, որ բոլորին է հայտնի, որ ԵՄ-ն պայքարում է խոշտանգումների դեմ: «Այս համատեքստում մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք սպասում ենք Հայաստանից գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»: https://europa.eu/!nX68PN