Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկադիրը սպասարկել է 1313 քաղաքացու

Պաշտոնական
harkadir-a1

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունվարի 21-ից 25-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2510 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 9 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 19 զանգ-բողոքի: 2019 թվականի հունվարի 21-ից 25-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1313 քաղաքացի: ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ