Հայաստանի համար ընտրությունը բացառիկ էր. Յոհաննես Հաան (տեսանյութ)
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը, նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսով հանդես եկավ. «Անդրադարձել ենք վիզայի հարցին, քննարկեցինք նաև մի քանի նախաձեռնություններ, որոնք կօգնեն ավելի լավ համագործակցել»,-ասաց նախարարը։ ԵՄ հանձնակատար Յոհաննեսը Հաանը շնորհավորեց Խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման առթիվ. «Հայաստանի համար ընտրությունները բացառիկ էին»։ ԵՄ հանձնակատարը վստահեցրեց, որ խորանալու է կրթության հարցերի շուրջ երկկողմ հարաբերությունները. «ԵՄ-ն շարունակելու է ֆինանսապես աջակցել Հայաստանսւմ կրթության մակարդակը բարձրացնելուն»։ Լրագրողները Նախարարից հետաքրքրվում են Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպման և բանակցությունների հետագա ընթացքի մասին. «Քննարկումներն ընթանում են, նորությունների դեպքում դուք կտեղեկանաք»։ Զոհրաբ Մնացականյանն անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, որտեղ կրկին նա ռազմակոչ արտահայտություններ էր արել. «Շատ ցավում եմ դրա համար, մենք մեր կարողությունները հստակ գիտենք և պաշտպանվելու և վնաս հասցնելու, մենք հստակ դիրքորոշում ունենք Արցախի կաևգավիճակի մասին, դա պետք է որոշի Արցախի ժողովուրդը»։