Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել են BMW-ն և շտապ օգնության մեքենան,որը կողաշրջվել է. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Հասարակություն
4e1b5d1b34fc3f3416a35167a86adc6e

Հունվարի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապ օգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապ օգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապ օգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, բժշկուհին և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մի քանի այլ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի շտապ օգնության գլխավոր տնօրեն Թագուհի Ստեփանյանն ու տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կարդալ շարունակությունը այստեղ