Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք մի քանի օր ունենք հրավերը հաստատելու կամ խայտառակվելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
5vNWuPDJ4Vg

Միջազգային մրցույթների դափնեկիր, ներառական «Փարոս» կամերային երգչախումբը կանգնած է լուրջ խնդրի առաջ: 25 տարվա պատմություն ունեցող երգչախումբը  ակնկալում է, որ պետությունը կաջակցի եւ երգչախումբը կկարողանա մեկնել Ֆրանսիա ՝ մասնակցելու  համերգին։ «Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի օրերին «Վոքս Սիրենիզ» ֆրանսիական երգչախումբը ցանկություն հայտնեց միասնական համերգ ունենալ Երեւանում, որը մեծ շուքով տեղի ունեցավ: Նրանք այնքան տպավորված էին, որ մեզ հրավիրեցին Փարիզ՝ համերգների»,-ասաց Ունիսոն» ՀԿ նախագահ, երգչախմբի անդամ  Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ  Փարիզ մեկնելու համար տոմսի գումարի խնդիր ունեն: Փարիզում գտնվելու բոլոր հոգսերը ֆրանսիական կողմն է հոգալու: ՀԿ-ն գտել է ավելի մատչելի տարբերակով Փարիզ հասնելու ճանապարհը, պետք է Ստամբուլով թռչեն, իսկ տոմսերի արժեքը, մոտ 10 մլն դրամ է կազմում: «Կարծում եմ, դա այն թիվը չի, որը մեզ պետք է խայտառակության առջեւ կանգնեցնի եւ մենք պետք է անպայման աջակցություն ստանանք համապատասխան պետական մարմնից, նաեւ երկրի ղեկավարից, միգուցե մի մասն էլ մասնավորը կվերցնի իր վրա: Դա է ասելիքս: Դիմում եմ Աննա Հակոբյանի հիմնադրամին, Նիկոլ Փաշինյանին. Մենք մի քանի օր ունենք հրավերը հաստատելու համար կամ խայտառակվելու»: «Փարոս» երգչախմբի անդամները հիմնականում տեսողական խնդիրներ ունեն եւ տեղաշարժվում են անվասայլակներով: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանից միայն մեկ անկնկալիք ունի.  «Որ մեր ժողովուրդը, հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք, ով չի կարող աշխատել, անաշխատունակ է, ստանա նորմալ, արժանապատիվ  կենսաթոշակ, որ կարողանա ապրել, ոչ թե գոյատեւել, սովամահ լինել եւ լրիվ կախված լինել հարազատներից: Իսկ ովքեր աշխատունակ են, ունեն աշխատելու հնարավորություն, պոտենցիալ, պետությունը, այդ թվում նաեւ սոցապ նախարարությունը, աշխատանքով ապահովվի։ Փորձը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ լավ աշխատում են, շատ ավելի նվիրված են, շատ ավելի պարտաճանաչ աշխատողներ են: Արժանապատիվ կյանք, դա է ամենակարեւորը»,-«Ա1+»-ի հարցին պատասխանելով ասաց Արմեն Ալավերդյանը: