Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության տեսլականը բացակայում է. Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)

Քաղաքականություն
manaseryan

«Կոռուպցիայի դեմ պայքարը, իհարկե, հռչակված է, բայց կոռուպցիան պետք է նկատեմ, որ միայն կաշառակերությունը չէ: Միայն էն դեպքերը չեն, որոնք բացահայտվել ու ի ցույց են դրվել: Կոռուպցիան, իմ խորին համոզմամբ, նաև սխալ նշանակումներն են, կամայական նշանակումներն են. առանց մրցույթի, առանց կենսագրություն, հետագիծ ունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշնակումներն են»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Շարունակելով՝ նշեց, որ դա ընդգրկում է նաև այդ նշանակվածների կայացրած այն որոշումները, որոնք ուղեկցվում են օրինախախտումներով: Մանասերյանն ընդգծեց, որ համագործակցության քայլեր է ձեռնարկել այլ գիտնականների հետ գիտության զարգացման ուղղությամբ, սակայն՝ ապարդյուն: «Ամբողջ գիտության համակարգը այսօր ողբալի վիճակի մեջ է: Եթե ՀՀ-ն ունի մրցակցային վառ արտահայտված ներուժ, դա մտավոր կարողությունն է, գիտությունն է: Եթե մենք էսպես ենք վերաբերվում գիտությանը, ապա ես չեմ կարծում, որ կարող ենք շատ շոշափելի արդյունքներ ունենալ մոտ ժամանակներս»,- հավաստիացնում է տնտեսագետը: Տնտեսագետ, քաղաքական գործիչ Վարդան Բոստանջյանը նշեց, որ ոչ միայն իրենց, այլև բազում այլ գիտնականների մոտ կա մտահոգություն ներկա իշխանությունների կադրային քաղաքականության վերաբերյալ: «Առավելևս էսօրվա կադրային ներուժի կամ պոտենցիալի, որը օգտագործում են, չակերտավոր եմ ասում, քանի որ տեսնում ենք էստեղ լիրիկականություն, տեսնում ենք սիրողականություն, ամենատարբեր նման մոտեցումներ»,- շեշտում է տնտեսագետը: Վերջինս համոզված է, որ այսպիսի մոտեցումներով շուտափույթ բարեփոխումներ է կարելի  ակնկալել՝ կասկածների տեղիք է տալիս: «Այն, ինչը որ իրականացվում է, թույլ տվեք նկատել, որ մեր կողմից բազմիցս դրան անդրադարձ արվել է. օպտիմալացմանը և արդյունավետության բարձրացմանը: Բայց մենք մի քիչ ավելի պետք է լայն դիտարկենք այս խնդիրը: Ոչ միայն նախարարությունների կրճատում, միացում և այլն, այլ՝ ընդհանրապես տեսլականի մշակում, որը բացակայում է այսօր: Եթե մենք չունենք վաղվա տեսիլքը,  էդ նպատակը դեպի ուր ենք գնում, ինքնին արդեն տնտեսական սպառնալիք է: Եվ տնտեսական անվտանգությունն իսկապես այսօր լուրջ խնդիր է մեզ համար»,- եզրափակեց Մանասերյանը: