Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի նախագահն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Պաշտոնական
TM_8459

Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը:   Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը  Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Նախագահ Շթայնմայերն ընդգծել է` երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:    Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ միջպետական երկխոսությունը:    Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական գործընկերության ընդլայնմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ համատեքստում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում: