Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը հայտարարում է միջուկային հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
148D9C25-3B7C-4862-A9E1-5A00E5205520_w800_h450

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Ռուսաստանի հետ կնքված միջուկային հրթիռների մասին պայմանագրից: Վաշինգտոնն իր այս որոշումը հենում է Մոսկվայի կողմից պայմանագիրը ոտնահարելու փաստերի վրա: Մոսկվայի կողմից պայմանագիրը ոտնահարելու պատճառով պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը շուտով պաշտոնապես կներկայացվի Ռուսաստանին: Միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին պայմանագրով սահմանափակվում էր Եվրոպայի տարածքին հարվածելու ունակ հրթիռների արտադրությունը: ‘’Սակայն Ռուսաստանը վտանգի տակ է դնում Միացյալ Նահանգների անվտանգությունը, եւ մենք այլեւս չենք կարող սահմանափակել մեր հրթիռները, երբ Ռուսաստանը ոտնահարում է իր պարտավորությունները: Եթե Ռուսաստանը վեց ամսվա ընթացքում չվերստանձնի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները եւ չոչնչացնի պայմանագիրը ոտնահարող հրթիռների թիվը, պայմանագիրը կկարճվի’’, ասել է Փոմփեոն: Մոսկվան հայտարարում է, թե Վաշինգտոնն է ‘’հորինել’’ պայմանագիրը ռուսների կողմից ոտնահարելու մասին պատմությունը, ‘’որպեսզի ինքն իրեն թույլ տա արտադրել նոր հրթիռներ’’: Փակուղուց դուրս գալու վերջին ջանքերն ապարդյուն էին անցել Պեկինի բանակցությունների ժամանակ: