A
A
Ի՞նչ են քննարկելու կառավարությունն ու «Իմ քայլի» պատգամավորները
Այսօր ժամը 11։00-ին կայանալու է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության անդամների և կառավարության անդամների հանդիպումը։ Փաստը հաստատում են ԱԺ մեծամասնության պատգամավորները՝ ընդգծելով, որ հանդիպման նախաձեռնողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ մի կերպ, սակայն, չի հաջողվում ճշտել, թե ինչ օրակարգով է հանդիպումը։ Ըստ երեւույթին՝ պատգամավորները դեռ տեղեկացված չեն, թե ինչ հարցեր են քննարկելու։ Ենթադրելի է, որ կխոսվի կառավարության ծրագրի մասին, նաև՝ կառավարության կառուցվածքի։ Ծրագիրն ԱԺ է ներկայացվելու փետրվարի 12-ին, իսկ կառավարության կառուցվածքը՝ երբ էլ ներկայացվի, ըստ Սահմանադրության, պետք է հաստատի ԱԺ-ն։