A
A
«Իմ քայլին» ներկայացվել են վարչապետի դավոսյան այցի մանրամասները (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության խորհրդակցությունն ավարտվել է։ Խորհրդակցությանը մասնակցել են ֆրակցիայի պատգամավորները, նախարարներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարզպետներ։ Պատգամավորները, լրագրողների հարցին ի պատասխան, նշել են, որ իրավասու չեն գաղտնազերծել, թե ինչ է խոսվել, ինչ հարցեր են քննարկվել։ Պատգամավորներն ասել են, որ ըստ պայմանավորվածության՝ ինֆորմացիա կարող է տրամադրել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Մակունցն, իր հերթին, նշել է, որ ներկայացվել է վարչապետի դավոսյան այցը։ Անդրադարձ է եղել նաև պարգևատրումների թեմային։ Կառավարության կառուցվածքի մասին խոսվել է շատ հպանցիկ, քանի որ նախագիծը դեռ կառավարությունում քննարկվում է ու վերջնական տեսքի բերված չէ։