Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանգի՛ստ նստեք տեղներդ. Նաիրա Զոհրաբյանը՝ «լժեխաղաղասերներին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nara-zohrabyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. ԻՆՁ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԼԺԵԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և ՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը: Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ: Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ: