Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ անդամության թեկնածուի մրցույթ է անցկացվում

Պաշտոնական
armen-sargsyan

Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության գործընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հետևյալ կարգադրությունը. Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը. 1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝  1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը,  Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացման ժամկետ սահմանելով մինչև ս. թ. փետրվարի 28-ը, ժամը 18:00,  2) Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) մինչև ս. թ. մարտի 5-ը փոխանցել աշխատանքային խմբի անդամներին, 3) կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից՝ մինչև ս. թ. մարտի 15-ը, 4) կազմակերպել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների ներկայացումը Հանրապետության նախագահին՝ մինչև ս. թ. մարտի 20-ը: