Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը փոխելու գաղափարին. Վ. Սիսեռյան (տեսանյութ)

Քաղաքականություն
varag-siser

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆբ-յան էջում գրառում է արել. «Սիրելի՛ ընկերներ, Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։  Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։ Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու»,- գրել է նա։