Կառավարության ծրագիրը նախաձեռնողական է. Հակոբ Արշակյան (տեսանյութ)
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ առկա է ձևաչափ, ըստ որի բարձր տեխնոլոգիաների թվայնացումը, ռազմաարդյունաբերությունը միավորվում են և դառնում նախարարության գերակա ուղղություն։ Նախարարությունը ըստ առաջնային քննարկման բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանն է, քննարկվել են թվեր բայց ինչ ձևաչափով նախարարը դժվարանւմ է նշել։ Իրենց ծրագիրը նա բնութագրում է նախաձեռնողական, «ռիսկեր» վերցնելու և իրականացնելու։ Այն հարցին թե տնտեսական հեղափոխություն ասելով կոնկրետ որ ոլորտին է վերաբերվում նա նշեց. «Տնտեսական հեղափոխություն է այն է, որ բարձր տեխնոլոգիաները ռամնաարդյունաբերությունը դրվում են, որպես գերակա ճյուղ և դրա համար ստեղծվում է առանձին գերատեսչություն, որը ամբողջությամբ առաջ կտանի և ֆինանասական մասը հեղափոխական տեմպերով կավելացվի, որը առաջիկայում թվային տեսքով կտեսնեք»։ Նախարարը նշեց, որ շեշտակի ավելացում է ունենալու ռազմաարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտում։ Նախատեսվում է նաև նախարարության կազմում 2 ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմ ստեղծել։ Ստեղծվելու են պորտֆելներ մեր ծառայություննeրի և գիտահետազոտական պոտենցիալի և զբաղվելու են դրանց վաճառքով այլ գործընկերների հետ։ Սա նշանակում է, որ երկրները իրար հետ փոխանակվելու են տեխնոլոգիաներով։ «Օրինակ ունենք Արմատ լաբարատորիաներ և դրանց ամբողջ կոնցեպտը, վաճառում ենք այլ երկրի։ Սա հեղափոխական շրջադարձ է, երբ պետությունը հանձ է առնում իր ընկերությունները ներկայացնել արտասահմանյան շուկաներում, նույնը տեղի կունենա նաև ռազմաարդյունաբերության ոլորտում տեղի։ Մենք սկսել ենք թիմի ձևավորումը, և առաջիկայում արդյունքները կերևան»