A
A
Լավ, թիմային աշխատանք ենք կատարելու. մշտական հանձնաժողովի փոխնախագահ (տեսանյութ)
Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի առաջին նիստում ներառված էր նախագահի տեղակալի ընտրությունը։ Հանձնաժողովի անդամները միաձայն նախագահի տեղակալ ընտրեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։ Վերջինս վստահեցրեց՝ պետական կառավարման համակարգում փորձ ունի, կարծում է կարդարացնի հանրության սպասելիքները։ «Այս հանձնաժողովից հանրության ակնկալիքները մեծ են, որովհետև կյանքի որակի, սոցիալական վիճակի ազդեցության փոփոխությունները ակնկալվում են հենց մեր հանձնաժողովից։ Կարծում եմ, որ մենք շատ լավ թիմային աշխատանք կունենանք՝ արդարացնելու հանրության սպասելիքները»։