Այս պահին մարդիկ աշխատում են. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
Սփյուռքի հարցերը առանձին նախարարություն չի համակարգելու։ «Դեռեւս ձեւաչափի մասով հստակություն չկա, թե ինչ ծավալի աշխատակազմ է ունենալու եւ թե ինչ գործառույթներ է ժառանգելու կամ թե ինչ նոր գարծառույթներ եւ լծակներ են դրան տրվելու, որպես առանձին ինստիտուցիոնալ մարմնի»,-անդրադառնալով Սփյուռքի հարցերով հանձնակատարի և Սփյուռքի նախարարի պաշտոնների գործառույթներին ասաց Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Այս պահին հընթացս աշխատանքները իրականանում են, միայն կա մի բան, որ նախկինում արդեն իսկ պարզ էր, որ լինելու է 12 նախարարություն: Այս պահին մարդիկ աշխատում են, թե ի՞նչ է անելու հանձնակատարը, ի՞նչ գործառույթներ է իրականացնելու»,-նշեց Հայրապետյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հարցին, թե ինչպես է տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը, նա ասաց, որ առաջիա օրերին խմբակցությունում քննարկումներից հետո իր դիրքորոշումը կհայտնի: «Առաջիկայում կխոսեմ այդ մասին»,-եզրափակեց ԱԺ պատգամավորը: