Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն դիմում է Մեծ հայրենականի մասնակիցների հարազատներին

Քաղաքականություն
azg-banak8

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին: Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected], [email protected] հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն