Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է լինեն ԱԺ վերահսկողության ներքո. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
varujan

«Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ավետիսյանի համար Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը հեղափոխական չէ։ «Այնպիսի տպավորություն է առաջանում, որ կարծես թե, մեր երկրում այսպիսի փոփոխություններ չեն եղել, և ուղղակի սովորական ընտրություններ են եղել. մի կառավարությանը փոխարինել է մեկ այլ կառավարություն»,- ընգծում է նա։ Խոսելով «Սասնա ծռեր» խմբի համաներմանը Վալերիյ Օսիպյանի դեմ լինելու մասին՝ Ավետիսյանն ասաց, որ Օսիպյանի նման մարդիկ չպետք է որոշում կայացնելու լծակներ ու հնարավորություններ ունենան։ Իսկ «Սասնա ծռեր»-ի պարագայում համաներման ակտը խեղկատակություն համարեց։ Հասարակական-քաղաքական գործիչը այն կարծիքին է, որ ոստիկանությունը և ազգային անվտանգությունը պետք է լինեն Ազգային ժողովի վերահսկողության ներքո։ «Ընդհանրապես առընթեր և կից կառույցներից մենք պետք է ձերբազատվենք»,- շեշտեց նա։