Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սինգապուրի կառավարության ծրագրում ընդամնենը մեկ թիվ էր. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
igityan

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը տարակուսած է այն ձևակերպումներից, թե կառավարության ծրագրում թվերը քիչ են։ «Բոլորդ խոսում եք հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին, տարբեր ձևերով: Սինգապուրի ծրագրի առաջին մասը այսպես էր հնչում. Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների բացարձակ ազատություն, անսահմանափակ լիազորություններ: Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անձեռնմխելի անձանց բացառում: Այն ժամանակ գործեր էին հարուցվել նույնիսկ Լի Կուան Յուի կնոջ և որդու, էլ չեմ ասում՝ ընկերների ու դասընկերների դեմ: Երրորդը՝ պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ՝ մասնավոր սեկտորի համարժեք մասնագետի վարձատրության 2/3-ի չափով: Մեր պետական համակարգում աշխատող մարդը պետք է իր աշխատավարձով մրցակից լինի այն մասնագետներին, որոնք աշխատում են մասնավոր սեկտորում: Դա ոչ միայն մարդու արժանապատիվ կյանքի ապահովումն է, այլև երաշխիք է, որ մենք պետական սեկտորում կունենանք բարձր վարձատրվող արհեստավարժ մասնագետներ: Չորրորդը՝ օրենքի խախտումների համար կոշտ պատիժ, ցանկացած խախտման՝ հասարակական կարգից, մինչև քրեական հանցանք: Եվ հինգերորդը՝ ձեռներեցության ստեղծման և հարկային համակարգի մաքսիմալ պարզունակ լինելը: Այստեղ կար մեկ թիվ, եթե նկատեցիք, դա 2/3-ն էր»,- ընդգծում է պարոն Իգիթյանը: