Սիլվիո Բերլուսկոնին ցանկանում է կրկին նվաճել Ա սերիան
Իտալական «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին ցանկանում է, որ իր ներկայիս ակումբը՝ «Մոնցան», հանդես գա միայն տեղացի ֆուտբոլիստներով: «Մենք ցանկանում ենք թիմ հրավիրել միայն իտալացի խաղացողների, որոնք չեն խախտի կենսակարգը, չեն վիճի մրցավարների հետ, դաջվածքներ չեն անի, անհարգալից չեն վերաբերվի մրցակիցների նկատմամբ: Մենք այդ եղանակով ցանկանում ենք հակակշիռ դառնալ Ա սերիայի ակումբների համար, որոնք իրենց կազմում 11 օտարերկրացի խաղացողներ ունեն, որոնց անուն ազգանունները դժվար է արտասանել եւ հիշել: Դա ոչ մեկի համար լավ օրինակ չէ», - Rete 4 հեռուստաալիքով հայտարարել է Բերլուսկոնին: Նշենք, որ «Մոնցան» ներկայումս հանդես է գալիս Իտալիայի 3-րդ դիվիզիոնում եւ խմբում զբաղեցնում է 6-րդ տեղը: Թիմի կազմում ընդգրկված են երկու լեգեոնականներ: Ակումբի գործերով զբաղվում են «Միլանի» նախկին փոխնախագահն ու գործադիր տնօրենը՝ ֆուտբոլային հասարակությանը քաջ հայտնի Ադրիանո Գալիանին ու Կրիստիան Բրոկին: