Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետության և մասնավոր հատվածի  համագործակցությունը կարևոր է. Բ. Թունյան (տեսանյութ)

Տնտեսություն
tunyan-nkar-1

Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և փոքր ու միջին բիզնես ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները համագործակցության նոր հուշագիր ստորագրեցին: «Մեր հանձնաժողովը այսօր համագործակցության հուշագիր է ստորագրելու ՓՄՁ ոլորտի շահերը ներկայացնող 7 կազմակերպությունների հետ»,-ընդգծեց Թունյանը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կազմակերպությունների թիվը սահմանափակ չէ, նրանք ովքեր ցանկանում են համագործակցել, կարող են դիմել իրենց: Իսկ ՓՄՁ ասոցացիայի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանն էլ իր հերթին կարևորեց պետության և մասնավոր հատվածի  համագործակցությունը: «Այս պահին, քանի որ օրենսդրական փոփոխություններ են սպասվում, կարծում եմ, որ առավել քան կարևոր է նմանատիպ երկխոսության հարթակները»: