A
A
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ ԱԱԽ ավագ տնօրենին (տեսանյութ)
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին: Հանդիպման օրակարգում էին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցների ուշադրության կենտոնում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք զարգացումներ: