A
A
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն