Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանը գնում է անցյալ ու անցյալից սկսի մաքրել, բայց օրենքները դրան չեն ծառայում». Առավոտ

Քաղաքականություն
Diana-nkar-Ara-xazaryan

Փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցի առնչությամբ իր պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «…կա հարց երկրից եւ ժողովրդից գողացվածի վերադարձի գործընթացի հետ կապված: Հիմա կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է որպես նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում: Այսինքն՝ սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Սա նշանակում է, որ նման դեպքերում… ինչն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է, միայն գույքի…այսինքն՝ դրա արդյունքում հնարավոր չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց կա որոշակի մեխանիզմ, որ մարդն իր գույքի ծագումը պետք է բացատրի եւ այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ այս դեպքում գործում է, կոպիտ ասած՝ մեղավորության կանխավարկածը: Բայց եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի»: Փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, ռադիկալ քայլերի գնում, արձագանքեց՝ «Փաշինյանը գնում է անցյալ ու անցյալից սկսի մաքրել: Բայց այդ դեպքում գոյություն ունեցող օրենքները դրան չեն ծառայում»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դա ըստ Փաշինյանի, անցումային արդարադատության էլեմենտ է, Ղազարյանը նկատեց՝ աշխարհում անցումային արդարադատության համապարփակ, ունիվերսալ մեխանիզմ եւ սկզբունք չկա, եւ դա նույնիսկ միջազգային իրավունք էլ չի համարվում. «Նայած թե՝ որ երկրում ինչպես կադապտացվի ազգային օրենքին եւ թե քաղաքական կոնսենսուսի արդյունքում ինչ օրենքներ կընդունեն եւ ինչպես կկիրառեն: Դա է պատճառը, որ շատ մեծ է վտանգը, որ անցումային արդարադատությունը կձախողի եւ շատ պետություններում ձախողվել է, որովհետեւ բախվում է մարդու հիմնարար իրավունքների հետ: Անցումային արդարադատությունը վտանգավոր է, եւ կառավարության ծրագրում համապարփակ առանձին ծրագիր ներառված չէ: Այսինքն, պետք է փորձեն եղած օրենքներով առաջ շարժվել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով