Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե չլինի սահմանադրության փոփոխություն, ուրեմն տեղի է ունեցել իշխանափոխություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
xukasyan

Արտախորհրդարանական տասը ուժեր միավորվել են նոր սահմանադրություն ստեղծելու նախաձեռնության շուրջ։ Նախաձեռնությամբ հանդես է եկել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որին միացել են ևս 9 կուսակցություններ՝ ստորագրելով հուշագիր։ Ըստ նախաձեռնության՝ սահմանադրության փոփոխման գործընթացին կմասնակցեն նաև քաղաքացիներն իրենց առաջարկություններով, որն էլ կհամակարգվի և կմշակվի կուսակցությունների կողմից։ «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը, որը ևս միացել է հուշագրին՝ նշում է, որ Սահմանադրության փոփոխությունը տրամաբանական է, որովհետև երկրում մեկ տարի առաջ տեղ է ունեցել հեղափոխություն, իսկ հեղափոխությունը ակնհայտորեն պետք է բերի սահմանադրության կարգի փոփոխության։ «Եթե հեղափոխությունը չի բերում սահմանադրական կարգի փոփոխություն, ուրեմն տեղի է ունեցել իշխանափոխություն կամ պետական հեղաշրջում։ Մեր իղձն է եղել փոխել ռեժիմը և տեսնել մեր երկրում նոր սահմանադրական կարգ։ Հայաստանում Մայր օրենքը տևական ժամանակ չի ունեցել հանրային աջակցություն, որը որ պիտի սահմանադրությունը, որպես ինստիտուտ՝ ունենար։ Սա արժեքային գործոն է, որ քաղաքական ուժերին դրդում է հեղափոխությունից հետո միավորվել և հանրության համար ազգային արժեքներին և պայմաններին համապատասխան սահմանադրություն ստեղծելու համար։ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը նշում է, որ առաջին անգամն է, որ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար։ Մինչև հիմա, իշխող կուսակցությունները հրավիրել են մասնագետների և  այդ պահին՝ հարմար որոշակի օրենսդրական և սահմանադրական ակտեր նախագծեր են մշակել և գրել սահմանադրություն։ Սակայն,  այդ սահմանադրությունը սպասարկել է հենց այդ կուսակցության շահերը։