Արամ Սիմոնյանը ստում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆբ-ի օնլայն կապով խոսում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ԿԳՆ միջև ծագած մի խնդրի մասին։ Պատճառն ըստ նախարարի այն է, որ ԵՊՀ ռեկտորը Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ Դսեղում կազմակերպված տոնական միջոցառումների օրը գիտխորհրդի նիստ հրավիրել համալսարանում և ասել, որ ԵՊՀ 100 ամյակը չի նշվելու։ «Էս օրերին, երբ գտնվում էի Դսեղում և Թիֆլիսում ԵՊՀ-ում տեղի ունեցավ մի իրադարձություն, որին անպայման կուզեմ անդրադառնալ։ Չէի հասկանում ինչո՞ւ է Արամ Սիմոնյանը էդպես խուճապահար, էդպես մեծ տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում, որովհետև էն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, և եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, ապա պետք է անմիջապես գիտխորհրդին տեղյակ պահեր։ Հիմա հերթով անդրադառնանք. ուրեմն Արամ Սիմոնյանը նախ ստում է, 100 ամյակի միջոցառումները մենք խափանում ենք և 100 ամյակի միջոցառումներ չի լինելու։ Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ միասին քննարկել ենք, որ մեծ շուքով, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100 ամյակը»։ Ավելին՝ տեսանյութում