Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանները ցավակցել են Միհրան Աղբաբյանի հարազատներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
LTP

Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանների ցավակցական նամակը Միհրան Աղբաբյանի մահվան առթիվ «Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս պրն. Արմեն Բայբուրդյանին.- Ցավով ստացանք Հայաստանի մեծ բարեկամ, փայլուն գիտնական, հրաշալի մտավորական, Հայաստանի Ամերիկյան համալսարանի առաջին ռեկտոր, պրոֆեսոր Միհրան Աղբաբյանի մահվան լուրը։ Պրոֆեսոր Աղբաբյանի հետ մենք կապված էինք ոչ միայն պաշտոնական, այլեւ ջերմ անձնական հարաբերություններով։ Խնդրում ենք մեր ցավակցությունները փոխանցել տիկին Էլիզաբեթին, Աղբաբյանների ողջ գերդաստանի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին. Երեւան, 18 փետրվարի, 2019թ., Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններ։» Լուսանկարում` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի առաջին ռեկտոր, պրոֆեսոր Միհրան Աղբաբյանը, Երևան, ՀԱՀ, 03.10.1993թ.