ՔԿՀ-ում կախված կալանավորը մեղադրվում էր անչափահասին բռնաբարելու համար. Արտակ Զեյնալյան
ԱԺ մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը մասնակցում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
ԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ է կալանավորներից մեկը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան եղել: «Այդ անձը մեղադրվում էր անչափահաս երեխայի բռնաբարելու մեջ: Նույն խցում երկու հոգի են եղել, երկուսի հետ էլ հոգեբաններ են աշխատել: Մինչև հոգեբանները մյուսի հետ աշխատելուց հետո վերադարձել են, նա անշնչացած է եղել»,- նշեց Զեյնալյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ այդ անձը կրում էր իր երրորդ պատիժը՝ տարբեր բնույթի հանցագործությունների համար:
[caption id="attachment_1662597" align="aligncenter" width="700"]
RA NA Standing Committee on Protection of Human Rights and Public Affairs holds a working discussion with the participation of the RA Minister of Justice Artak Zeynalyan at the RA National Assembly[/caption]
«Կառավարությունն իր առջև դեռևս մայիս ամսին խնդիր էր դրել լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մինչև համաներում իրականացնելն այդ խնդիրն արդեն չկար: Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»,- ասաց Զեյնալյանը: