A
A
Ինչո՞ւ չի կարելի շահագործել Ամուլսարը (տեսանյութ)
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները անդրադառնում են Ամուլսարի տեղամասում արձանագրված ձյան առատ տեղումների, բնապահպանական պաշտպանիչ համակարգեր կառուցելու հնարավորության բացակայության և բնապահպանական որևէ խնդրի շուրջ պատասխանատվություն չկրելու վերաբերյալ 2019 թ. փետրվարի 19-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածած հայտարարությանը։ Բանախոսներն են Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը և Գնդեվազի բնակիչ, լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը։ Իսկ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության նախագահ Վահան Չախալյանն ու նախաձեռնության անդամները ներկայացնելու են Երևանում կայանալիք «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով հանրահավաքի նպատակը։