Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
andreas

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը կարևոր է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով։ Դրանից հետո որևէ միջազգային սուբյեկտ, այդ թվում՝ Ադրբեջանը, չի բողոքարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման օրինականությունը ոչ մի ատյանում։ Եթե միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ենք ուզում շարժվել, ապա Ադրբեջանը պետք է կա՛մ պատերազմի, կա՛մ գնա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան բողոքարկելու նրա ձևավորման օրինականությունը, ինչն առ այսօր չի արել։ Դրանից հետո գալիս ենք հետևյալ եզրակացության, որ Արցախի Հանրապետության հարցը քննարկելը չունի իրավաբանական հիմք, որովհետև այն սուբյեկտը, որը պիտի բողոքարկեր, չի բողոքարկում, այն երրորդ կողմի՝ Հայաստանի հետ է քննարկում և վիճարկում։ Մենք ուզում ենք, որ Զոհրապ Մնացականյանը այս հարցը լրջագույն ուսումնասիրի, սա նոր մոտեցում է։ Բանակցային գործընթացից պետք է դուրս բերվի կարգավիՃակի խնդիրը, այլևս կարգավիճակի հարցը չպետք է քննարկվի։ Արամ Սարգսյանը անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխության հարցին, նշեց, որ եթե մենք նոր Հայաստան ենք ուզում կառուցել, ինչպես հայտարարում է պարոն Փաշինյանը, ապա կեղծիքով ընդունված Սահմանադրությանը համաձայնվել չի կարելի։ Պետք է նոր հանրաքվեի գնալ, նոր նախագիծ ներկայացնել և եթե բացարձակ մեծամասնությունը համաձայնի,  իրենք էլ կհամաձայնեն։ Իրենց դիրքորոշմամբ ՝ այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ։ «Մենք համագործակցում են ԱԻՄ-ի, Կառուցողական կուսակցության և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, պատրաստ ենք քննարկել այդ նախագծերը։ Բոլոր սահմանադրությունները, 1995 թվականից սկսած, կեղծիքներով ընդունված են, բոլոր սահմանադրությունները և ընտրությունները Հայաստանում կատարվել են կեղծիքներով։ Մենք ցանկություն չունենք լեգիտիմացնելու այն, ինչը չի ընդունվել ժողովրդի կողմից։ Պարոն Փաշինյանին շատ է դուր եկել այն բաճկոնը, որ կարված էր Սերժ Սարգսյանի համար, բայց հիմա հասկացավ, որ էդպես շարունակել չի կարելի, ասում է՝ պետք է բարեփոխումներ անել։ «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ  Սահմանադրությունը ունի ակնհայտ  թերություններ՝ առաջին հերթին մարդու իրավունքների տիրույթում։ Նրա կարծիքով վերջին տարիների ընթացքում տենդենց է եղել մարդու իրավունքների շրջանակը սահմանափակելու ուղղությամբ։ Սահմանափակվել են քաղաքացիների սոցիալական, տնտեսական մշակութային իրավունքները։ Ինչպես նաև համայնքներում անհամաչափության խնիր կա, որն էլ պատճառ է դարձել, որ շատ քաղաքացիներ փոքր քաղաքները լքեն։ Սարգսյանը Նշեց, որ ատոմակայանում 67 մարդաշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ համաձայն չէ այդ աշխատավարձի հետ։ Եթե այդպիսի կոնֆլիկտային իրավիճակ է, մենք վտանգի տակ ենք դնում ատոմակայանի աշխատանքը։ «Նախարարը  այդ լուրը ստալալով պետք է մեկներ և այդ կոմֆլիկները հարթեր։ Ատոմակայանի նման վտանգավոր ուրիշ օբյեկտ չունենք։ Տնօրենը հայտարարում է՝ մի անհանգստացեք, մենք ապահովում ենք ձեր անվտանգությունը։ Ո՞նց ես ապահովում, երբ կոլեկտիվդ դժգոհության պայմաններում է աշխատում»։