Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
siris

«Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ լուսանկարներ հրապարակելով Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների աշխատանքից:

Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Հալեպ: